«Կոնիչի ուա», պարո´ն Բեգոյան. Ավինյանը ճապոներեն կատակեց

«Կոնիչի ուա, պարոն Բեգոյան, ինչպե՞ս եք,- ճապոներենով դիմելով «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանին՝ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն անցավ բուն հարցին,- Խնդրեմ, ներկայացրեք ծառերի փոխարինման ծրագիրը»:

Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցություններն այսուհետև վարելու է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Արմեն Բեգոյանը զեկուցեց, որ տարեսկզբին աշխատանքներն ամենաառաջինը սկսել են գիտաժողովի կազմակերպման և անցկացման հետ կապված հարցերից: Գիտաժողովն անցկացվել է փետրվարի 23-ին: Կացմակերպչական աշխատանքների մանրամասները ներկայացնելուց հետո Բեգոյանն անցավ քննարկման թեմաներին.

«Քննարկման թեման հետևյալ երեք հարցերն էին՝ կենսունակությունը կորցրած կամ դրա ավարտին մոտ գտնվող ծառատեսակների հարցը, խիստ դեֆորմացված և ինվազիվ ծառատեսակների խնդիրը: Բոլոր մասնակիցները միաձայն ընդունեցին որոշում, ավելին, հորդորեցին մեզ՝ օր առաջ սկսել կենսունակությունը կորցրած, ինվազիվ ծառերի փոխարինման աշխատանքները: Մեր կողմից հրապարակված բույսերի կատալոգն ուսումնասիրելուց հետո, որտեղ ներկայացված էին մեր կողմից առաջարկվող բոլոր բուսատեսակները, որևիցե առարկություններ չեղան: Նշեմ, որ քաղաքապետարանի կողմից գնված ծառատեսակների մեջ սակուրան կազմում է 4-5 տոկոս, մնացածը հիմնականում ավելի մեծ սաղարթով ծառատեսակներ են՝ սոսի, կաղնի և այլն: Ընդամենը 150 սակուրա ենք ձեռք բերել՝ նախատեսվող 2500 ծառի մեջ»,- մանրամասնեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս