«Դիվանագիտական բլոկին դրել ենք մի մարդու, որի ածականն «Օմեգա» է, և ով, ըստ օդում կախված լուրերի՝ 3000 դրամ պիվի պարտք ունի». Հենրիխ Դանիելյան

«Տևական ժամանակ է՝ Հայաստանի և Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունների միջև տեսնում ենք դիվանագիտական փոխհրաձգություն, որը հասել է ծայրահեղ աստիճանի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը՝ անդրադառնալով երեկ Մոսկվայում ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարների հանդիպմանը:

«Դիվանագիտական փոխհրաձգությունը փոխվել է, արդեն դառնալով իրար նկատմամբ պահանջներ առաջ քաշելու, իրար մեղադրելու… Օրեր առաջ Մարիա Զախարովան ևս ասաց, որ ՀՀ իշխանությունները թող իրենց մեղքն ուրիշի վրա չգցեն:

Քանի կա Նիկոլ Փաշինյանի թիմը, քանի ՀՀ իշխանության ղեկին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, մենք չենք ունենալու ոչ մի հաջողություն՝ ոչ դիվանագիտական, ոչ ներքաղաքական ասպարեզում: Այսօր գերտերությունների աշխարհաքաղաքական վերադասավորումների մեջ պետք է այնքան ճկուն քաղաքականություն վարեինք, այնքան ճիշտ դիվանագետներ ու դիվանագիտական բլոկ ունենայինք, որ կարողանայինք դիմակայել, իսկ մենք մեր դիվանագիտական բլոկին բերել, դրել ենք մի մարդու, ում ածականն «Օմեգա» է, և ով, ըստ օդում կախված լուրերի՝ 3000 դրամ պիվի պարտք ունի»,- ասաց Հենրիխ Դանիելյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս