«ՔՊ-ից մի շնչավոր էակ չկա, որ խոսի Արցախի ինքնորոշման մասին». Հայկ Մամիջանյան

«Մի կողմ դնենք այս պահի աշխարհաքաղաքական իրադրությունը, բայց եկեք փաստենք, որ Ռուսաստանն այս պահին աշխարհում ամենից շատն է խոսում ինքնորոշման իրավունքի վերաբերյալ, այլ համատեքստում, բնականաբար։ Ինձ համար անհասկանալի է, թե ինչո՞ւ Հայաստանը դա չի կարողանում մոնետիզացնել, օգտագործել։

Երբ Հայաստանի առջև կար տարբերակ առնվազն ապահովելու Արցախի ստատուս-քվոյի՝ կարգավիճակի պահպանումը, հետագայում ինքնորոշման իրավունքի իրացման հույսով՝ Հայաստանն անհասկանալի կերպով իրեն պահեց»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում  նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով Մոսկվայում մարտի 20-ին կայացած Միրզոյան-Լավրով հանդիպմանը և ՌԴ ԱԳ նախարարի  հայտարարություններին։

Ըստ նրա՝ Հայաստանի իշխանությունը Արցախի հետ կապ չունեցող Ալմա Աթայի հռչակագիրը բերում և Ադրբեջանի փոխարեն մտցնում է  բանակցային գործընթաց, որից հետո այն ստորագրում է։

«ՔՊ-ից մի շնչավոր էակ չկա, որ խոսի Արցախի ինքնորոշման մասին։ Հիշեցնեմ՝ ԵԽ-ի և Հայաստանի խորհրդարանի համատեղ հայտարարության տեքստում մեր առաջարկով ներմուծվեցին էլեմենտներ, «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը և այս ամենի գագաթնակետը՝ Ադրբեջանը ժամանակին պահանջում էր, որ, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիրը» հղում չանի Արցախի հակամարտությանն առհասարակ, ՀՀ ԱԳՆ-ն դա ժողովրդին փորձում է  ներկայացրել իր հորինածը ու խաբի, թե՝ տեսեք, ինչ լավ բան ենք հորինել»,- շեշտեց Հայկ Մամիջանյանը։

Կարդացեք նաև

Ըստ նրա՝ այս ամենը տեղի է ունեցել, քանի որ հիմնական բանակցողը, վատագույն բանն այս կյանքում, ինչ անում է՝ անում է անանուն, իսկ վերջերս կնոջ անունով հոդվածներ է հրապարակում իր թերթում։

«Հայաստանը պիտի սկսի փոխել այն, ինչ իրենից կախված է՝  սկզբի համար, հետևաբար՝ ՀՀ արտաքին քաղաքական խոսույթը պիտի հիմնված լինի ինքնորոշման իրավունքի վրա»,- հավելեց Հայկ Մամիջանյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս