Մարդիկ չեն հասկանում` երբ իրենցից Շուռնուխում տուն են խլում, դա 2018 թվականի ընտրության հետևանք է. Լիլիթ Թումանյան

Քաղաքական մեկնաբան Լիլիթ Թումանյանը համաձայն չէ այն դիտարկումների հետ, թե հանրային տրամադրություններն անկումային են, մարդիկ անտարբեր են:

«Մարդիկ անտարբեր չեն, ամեն բան հասկանում են, սակայն կա կարևոր կետ, որը չպետք է անտեսենք՝ հանրությունը շատ լավ կարդում և զգում է քաղաքական համակարգը: Հանրությունը մինչև օրս չի հավատում ընդդիմությանը, չի տեսնում առաջնորդություն, մինչև վերջին կաթիլը պայքարելու վճռականություն, տեսնում է գործարքներ, զիջողականություն»,- «Կանայք այս դժվար պատմական փուլում» թեմայով քննարկման ժամանակ մանրամասնեց նա:

Լիլիթ Թումանյանը հավելեց նաև, որ մարդիկ նաև չեն հասկանում այսօրվա որոշումների և վաղվա պատահածի պատճառահետևանքային կապերը:

«Իրենք չեն հասկանում՝ երբ իրենցից Շուռնուխում տուն են խլում, դա 2018 թվականի ընտրության հետևանք է: Սա և՛ տեղեկատվական, և՛ քաղաքական աշխատանքի թերացման հետևանք է»,- հավելեց նա:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս