Իշխանության վարքագծում բացակայում է Արցախի իրավունքի սկզբունքը. Արծվիկ Մինասյան

«Իշխանության վարքագծում բացակայում է ինքնորոշման իրավունքի սկզբունքը»,- ԱԺ-ում խմբակցությունների ճեպազրույցի ընթացքում ասել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ ներկայիս իշխանության որդեգրած վարքագիծը հակասում է նախընտրական ծրագրերին, Կառավարության ծրագրի դրույթներին:

«Ամեն ինչի հիմքում ինքնորոշման իրավունքն է, որից հրաժարվում է  այսօրվա իշխանությունը, և իրենց գործողությունը դառնում է  ընդամենը ժամանակ ձգել՝ ոչ թե մեր օգտին, այլ Ադրբեջանի և Թուրքիայի պահանջները բավարարելու համար: Տարածաշրջանում այսօրվա խառնաշփոթ պայմաններում  մեր վիճակն էլ ավելի վատթարացնելու պայման է ստեղծվում»,- նշել է ընդդիմադիր պատգամավորը:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս