Պետք է վերանայել Փիլոյանին «Ազգային հերոսի» կոչում տալու որոշումը. Ալեն Սիմոնյան

Այսօր խորհրդարանում լրագրողները ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցին՝ Սեյրան Օհանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցն է քննարկվում, կարող են մտածել, որ նույն Մանվել Գրիգորյանի  «օպերացիան» են ուզում  կրկնել՝ հայրենիքի հերոս Սեյրան Օհանյանին դարձնեն թալանչի։

Ալեն Սիմոնյանը նախ ասաց, թե հարցը լավ չի հասկանում, երբ լրագրողը վերաշարադրեց հարցը՝ նորից շեշտելով «օպերացիան ուզում են կրկնել» արտահայտությունը, ԱԺ նախագահը շարունակեց.

«Ես չեմ հասկանում՝ «օպերացիա» ասելով՝ ի՞նչ ի նկատի ունեք, կրկին չեմ հասկանում՝ ի՞նչ է նշանակում՝ «օպերացիա», ճիշտ չեք հասկացել՝ իշխանությունն  «օպերացիաներ» չի ներկայացնում։ Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանին, ապա դատարանում գործ կա, և ես չեմ կարծում, որ պետք է ես մեկնաբանություններ անեմ, առավել ևս, որ Մանվել Գրիգորյանն այլևս ողջ չէ։ Իսկ ինչ վերաբերում է  մնացածին, ապա ես ներողություն եմ խնդրում, եթե ինչ-որ մեկն ուսադիրներ ունի, կա՛մ իր փայատերերը, կա՛մ իրեն հրաման տվողները իրեն տարբեր կոչումներ են տվել, դա չի նշանակում, որ իրենք օրենքի առաջ հավասար չեն»։

Հարցին՝ ՔՊ-ի մեջ կա՞ հայրենիքի հերոս, Ալեն Սիմոնյանը պատասխանեց.

Կարդացեք նաև

«Կարծում եմ՝ այդ գնահատականը պետք է ժողովուրդը տա, և դա ժամանակի հարց է, իսկ մնացածը հաճախ ուռճացված և կենացների մակարդակի հասցված իրականություն է»։

Լրագրողի դիտարկմանը, որ իրենց իշխանությունը «Ազգային հերոսի» կոչում է  տվել նաև Անդրանիկ Փիլոյանին, Ալեն Սիմոնյանը պատասխանեց՝ եկել է ժամանակը Փիլոյանին այդ կոչումից զրկելու և վերանայելու «Ազգային հերոսի» կոչում տալու ինստիտուտը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս