Հունաստանի արտգործնախարար. «Էրդողանն ասում է մի գիշեր հանկարծակի կգանք, մենք պատրաստ ենք»

Թուրքիայի վերաբերյալ Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի կոշտ հայտարարությունները հայտնվել են թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:  Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Թուրքիայից հնչող սպառնալիքներին՝ հույն նախարարն ասել է, որ Աթենքը չի վախենում Անկարայի սպառնալիքներից:

«Թուրքիայի նախագահն ասում է. «Մենք կարող ենք մի գիշեր հանկարծակի գալ։ Սա նման է այն երգին, որը թուրքերը երգել են տարիներ առաջ Կիպրոսի օկուպացիայի ժամանակ։ Մենք լսում և արձանագրում ենք դա: Մենք պատրաստ ենք. Բայց դա չի նշանակում, որ մենք կօգտագործենք նույն լեզուն, մեր մոտեցումն այլ է»,-ասել է Դենդիասը:

Թուրքիայից հնչող սպառնալիքների համատեքստում նա նաև ընգծել է, որ Հունաստանի ու ԱՄՆ-ի հարաբերությունները, այդ թվում ռազմական համագործակցությունը, գտնվում են բարձր մակարդակի վրա:

Անդրադառնալով, այն փաստին, որ ԱՄՆ-ն արդիականացնելու է Թուրքիայի տրամադրության տակ գտնվող 40 միավոր F-16 կործանիչները, Հունաստանի արտգործնախարարը նկատել է տվել, որ Հունաստանն այդ ժամանակ արդեն կունենա 83 միավոր F-16 Blok կործանիչ: Ըստ նրա՝ Հունաստանը նաև ստանալու է Rafale և F-35 գերժամանակակից կործանիչներ:

Տեսանյութեր

Լրահոս