«Նիկոլը, «թուրքի շները», եժովներն ու «ինքնիշխանությունը»

Էդուարդ Շարմազանովը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Նիկոլը, «թուրքի շները», եժովներն ու «ինքնիշխանությունը»։

Հանրապետականի համար Անկախությունը, Ինքնիշխանությունն ու Անկախության հռչակագիրը բարձրագույն արժեքներ են։

Բայց մի հարց…

Էդ «թուրքի շուն» դառնալ ցանկացողների, կամ այլ պետությունների դրոշներ «բռնող» ու «տնկողների» վրա տարածվելո՞ւ է «ինքնիշխանության» նախագիծը։

Թե՞ Նիկոլին հեռացնելու կոչերը դիտարկելու եք ՀՀ ինքնիշխանության դեմ իրականացված գործողություն։

Պետական ինքնիշխանությունը մսխածը խոսում է ինքնիշխանությունից։

Դա նույնն է, եթե 37-ի ռեպրեսիաների ժամանակ Եժովը խոսեր մարդու իրավունքների պաշտպանությունից։

Մարդ չգիտի՝ լացի՞, թե՞ …«։

Տեսանյութեր

Լրահոս