Մենք թուլացել ենք այն աստիճանի, որ աշխարհաքաղաքական խաղեր են տալիս կառավարության ներսում. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը համոզված է՝ հանցավոր միամտություն է Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանի և Արցախի դիվանագիտական դիրքերի ամրապնդման հետ հույսեր կապելը:
Տարեվերջյան ամփոփիչ մամլո ասուլիսում քաղաքական գործիչը նաև զուգահեռներ անցկացրեց «նախկինների» Հայաստանի հետ. «Վերջերս ՌԴ-ն Բելառուսին փոխանցեց իսկանդերներ: 2015 թվականին Հայաստանն ուներ սեփական իսկանդերը ոչ թե գլոբալ կռվի համար, այլ լոկալ կռվի համար:
Գեոպոլիտիկ պայքարը կառավարության մեջ է մտել. Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դարձրել է աշխարհաքաղաքական մուրացկան. կառավարությունում ինչ, ուր, ով՝ ում կարողանում բրթում է (նշանակում է): Ներքին գործերի նախարարությունն ինչու են ստեղծում, կամ արտաքին հետախուզական ծառայությունն ինչու առանձնացրին. այդ ամենն արդեն աշխարհաքաղաքական ազդեցությունների տակ կադրային փոփոխությունների հետևանք է: Մենք այդքան ենք թուլացել. մենք թուլացել ենք այնաստիճանի, որ աշխարհաքաղաքական խաղեր են տալիս կառավարության ներսում»:
Մանրամասները՝ տեսանյութում