Փաշինյանն ու Ալիևը կմասնակցեն ԱՊՀ գագաթաժողովին, սակայն եռակողմ հանդիպում նախատեսված չէ․ Պեսկով

Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովին սպասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությունը, սակայն եռակողմ հանդիպում նախատեսված չէ։ Այս մասին ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Այո, նրանցներկայությունը սպասվում է։ Սակայն եռակողմ հանդիպում նախատեսված չէ»,- ասել է Պեսկովը։

Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովը կանցկացվի դեկտեմբերի 26-27-ին։

Տեսանյութեր

Լրահոս