«Ռուբեն Վարդանյանի՝ ադրբեջանական շանտաժին ենթարկվելը կնշանակի Արցախի վերջնական կապիտուլյացիա». Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի քանի դիտարկում՝ ազատ անկման ռեժիմի մասին… Եվ այսպես՝

Դիտարկում 1.

Հայ-ռուսական հարաբերությունները խորը ճգնաժամի մեջ են ու այդ ճգնաժամը երեկ՝ Լավրով-Բայրամով ասուլիսի ժամանակ հասավ իր պատմական ապոգեյին։

Դիտարկում 2.

Բոլոր նրանք, ովքեր քաղաքական օրգազմ են ապրում հայ-ռուսական հարաբերությունների էսքան ֆուլ վատթարացումից՝ կլասիկ իդիոտներ են՝ անմեղսունակության սոուսով։

Դիտարկում 3.

Արարատ Միրզոյանի Մոսկվա չգնալու դեմարշը կոպտագույն քաղաքական եւ դիվանագիտական սխալ էր, ինչը ուղիղ կերպով լեգիտիմացնելու է Հայաստանի հանդեպ Ադրբեջանի սպասվելիք ագրեսիան, (նոր պատերազմ չասեմ, որ դուխներդ չընկնի)։

Դիտարկում 4.

Արարատ Միրզոյանի «պադրաստկովի» դեմարշը ռուս-ադրբեջանական տանդեմին ֆանտաստիկ քարտ-բլանշ տվեց այսուհետ հայտարարելու, որ խաղաղության բանակցությունները տապալել է Հայաստանը։

Դիտարկում 5.

Բայրամովի 55 րոպեանոց ելույթը սպառնալիքների թոփ կույտ էր Հայաստանի հասցեին՝ Ռուսաստանի առանձնահատուկ պոզայի ներքո, ինչին ՌԴ մայրաքաղաքում հայկական կողմից արձագանքող չեղավ։

Դիտարկում 6.

Բայրամովը հղում արեց ինչ-որ փաստաթղթի, որի մասին ո՛չ հայ քաղաքական եւ ո՛չ ժողովրդական լայն զանգվածները, այդ թվում՝ հպարտ քաղաքացիներն ու 3 միլիոն վարչապետերը տեղյակ չեն, եւ ըստ որի՝ Հայաստանը Ադրբեջանին պիտի վերադարձնի 4 անկլավային եւ 4 ոչ անկլավային գյուղեր։

Դիտարկում 7.

Առաջիկա օրերին Ադրբեջանը կբացի Արցախի բլոկադան, սակայն Արցախը հայաթափելու եւ «Արցախն առանց հայերի» օպերացիան շարունակվելու է։

Դիտարկում 8.

Ռուբեն Վարդանյանի՝ ադրբեջանական շանտաժին ենթարկվելը կնշանակի Արցախի վերջնական կապիտուլյացիա։

Դիտարկում 9.

Այն անկումը վակուումում, որին ոչինչ չի խանգարում՝ կոչվում է ազատ անկում։

Դիտարկում 10.

Այսքանից հետո՝ Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ»։

Տեսանյութեր

Լրահոս