Գոնե մի քիչ Վազգենի եղբայրը եղիր էլի. Լևոն Ջավախյանը` Արամ Սարգսյանին․ Yerkir.am
Yerkir.am- ը գրում է․ Արձակագիր Լևոն Ջավախյանը Yerkir.am կայքի խմբագիր Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառման տակ արձագանքել է Վազգեն Սարգսյանի տխրահռչակ եղբոր` Արամ Սարգսյանի` մոտ մեկ տարի առաջ լրատվականներից մեկին տված հարցազրույցներից մեկի ժամանակ հնչեցրած` «Մեր առջև թուրքական ահռելի շուկա է բացվում. պետք է մտածենք` ինչ վաճառել, ոչ թե մեզ ինչ կանեն» մտքին:
«Գոնե մի քիչ, քիչ մը, մի պուճուր Վազգենի եղբայրը եղիր, էլի… Դու պատկերացնու՞ մ ես, Վազգենը ողջ լիներ ու լսեր քո բարբաջանքը… Տղա ջան, ինչու՞ ես պղտորում քո ցեղի մաքրամաքուր արյունը…», – գրել է նա:
Թե ինչ նկատի ուներ Արամ Սարգսյանը «թուրքերին վաճառել» ասելով, պարզ չէ, բայց անցնող մեկ տարվա ընթացքում միակ հստակ բանը, որ թուրքերին վաճառվել է` հայկական տարածքներն են` ՀՀ արևելյան սահմանները, ինչպես նաև Բերձորը, Սուսը և Աղավնոն: