«Մի բան արեք, թեկուզ նախաձեռնեք Արցախի հանրապետության ճանաչման գործընթացը, խառնեք խաղաքարտերը, գիտակցված բանակացող փոխեք…». Թևան Պողոսյան
Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «264 ժամ շրջափակման մեջ է Արցախի Հանրապետությունը: Հայոց պատմության չգիտեմ արդեն որերորդ 12-րդ օրն է, որ այդպես կոչված միջազգային հանրությունը մեզ բացատրում է, որ թքած ունի, այդպես կոչված, ժողովրդավար Հայաստանի վրա, բայց մենք այդքան համառությամբ դաս քաղել չենք սիրում:
… խոսքը ոչ մեկին պետք չի, լռությունն էլ ոչ ոք չի հասկանում, … մի բան արեք, թեկուզ նախաձեռնեք Արցախի հանրապետության ճանաչման գործընթացը, խառնեք խաղաքարտերը, գիտակցված բանակացող փոխեք, …. Հանուն Հայաստանի ձեր անձնականը ստորադասեք ՄԵՆՔԻ` միասնական գալիք սերունդների շահերին ….
Իսկ ՄԵՆՔ-ին հասնելու համար պատկերացնում եմ, որ վերածնունդը Արցախից պետք է սկսվի։ 1988-ից անցել ենք «լենին պարտիա գորբաչով»-ի սուտ լինելուց մինչև ինչ ասես և հասկացել, որ ուժն է ծնում իրավունք: Հիմա էլ պետք է հասկանանք, որ «խաղաղասեր ու իբր ժողովրդավար» հլու հնազանդից բան չի ստացվելու։
Այսքանը:
Հ.Գ. Թշնամին միայն ուժի լեզուն է հասկանում։ Մեր պապերն են ասել, թուրքի հետ շփվիր, բայց ճպատըտ ձեռքից ցած մի դիր։ Երբ ոտի կկանգնենք, այդ ժամանակ էլ ամեն ինչ կդադարի»։