«1 անգամից գուշակե՛ք, թե ՀՀ դե-ֆակտո թուրքական իշխանություններն ում են մեղադրում եռակողմ հայտարարությունը չպահելու մեջ, երբ փակ է Բերձորի միջանցքը»

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Էլի մի թրքություն.

• Կապիտուլյացիայի 5-րդ կետով ֆիքսված է խաղաղապահների պարտականությունը, այն է՝ «հրադադարի վերահսկում»։ Նրանք դա գրեթե միշտ հասցեական անում են, երբ Ադրբեջանը խախտում է զինադադարը։ Փառուխի ժամանակ անգամ նշել էին, որ «Բայրաքթարներ» են կիրառվել։

• Կապիտուլյացիայի 6-րդ կետով Ադրբեջանի վրա է պատասխանատվություն դրված ապահովելու «Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երկկողմանի անցման անվտանգությունը երաշխավորելու»։

• Իսկ հիմա 1 անգամից գուշակե՛ք, թե ՀՀ դե-ֆակտո թուրքական իշխանություններն ում են մեղադրում եռակողմ հայտարարությունը չպահելու մեջ, երբ փակ է Բերձորի միջանցքը։ Իհարկե, իրենց թուրք-արևմտյան տերերի թշնամի Ռուսաստանին, և ոչ հայության թշնամի Ադրբեջանին, որը փակել է ճանապարհը։

• Դե բա հո իզուր չի տասնամյակներով Ռուսաստանին «զսպելու» իր քաղաքականության մեջ Արևմուտքը Հայաստանի ներսում բուծել սրանց։ Էս օրերի համար է բուծել»։

 

Տեսանյութեր

Լրահոս