«Ուկրաինայից հետո Ռուսաստանը կզբաղվի Ադրբեջանով». Կոնստանտին Սիվկով

«Երբ լուծվի Ուկրաինայի հարցը, իսկ այն կլուծվի բավականին կարճ ժամկետներում, ես կարծում եմ՝ ամռանը, ռուսական զինված ուժերը կարձակեն իրենց ձեռքերը և այդքան էլ կաշկանդված չեն լինի Ուկրաինայի ռազմական կոնֆլիկտով, Ադրբեջանի հետ խոսակցությունը փոքր-ինչ այլ կոնտեքստում կլինի: Այսինքն՝ կաշկանդված չլինելով Ուկրաինայի կոնֆլիկտով, իսկ դա արդեն լայնամասշտաբ պատերազմ է, ամեն բան այլ կլինի»,- նշել է ՌԴ Ռազմական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի թղթակից-անդամ, Հրթիռային և հրետանային գիտությունների ակադեմիայի՝ տեղեկատվական քաղաքականության հարցերով փոխնախագահ Կոնստանտին Սիվկովը:

Վերջինս նկատել է՝ Ուկրաինայի հետ ռազմաճակատն ավելի քան 1000 կմ. է:

«Եթե դրան հիպոթետիկ ավելացնենք բելառուսական ճակատը, ապա ստանում ենք Հայրենական Մեծ պատերազմի ամբողջական ռազմաճակատը: Սա ասում եմ, որ հասկանալի լինի՝ ռազմաճակատի ինչ ծավալի հետ գործ ունենք Ուկրաինայում»,- ասել է Սիվկովը:

Նա նաև հավելել է, որ Հայրենական Մեծ պատերազմում զանգվածային մոբիլիզացիա է եղել, կատարվել է անցում ռազմական արդյունաբերության, ինչն այս պարագայում չկա, և դրա համար է ՌԴ-ն մանևրում բանակի հետ կապված:

«Երբ մենք այդ հարցը կլուծենք,  երբ կփակենք 1000 կիլոմետրանոց ճակատը, մենք կլուծենք Ադրբեջանի հետ կապված հարցերը, իսկ մինչ այդ Ռուսաստանը հիմա Երևանի հետ աշխատում է դիվանագիտական խողովակներով: Եվ այն, որ Ադրբեջանը Ռուսաստանի համար լրջագույն խնդիրներ է ստեղծում՝ գործելով Թուրքիայի և ԱՄՆ-ի թելադրանքով, ռուսական ղեկավարությունն ու ռուսական Ռուսաստանը չեն մոռանա»,- ասել է Կոնստանտին Սիվկովը:

Մանրամասները՝ տեսանյութում

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

 

Տեսանյութեր

Լրահոս