![](/banners/BeFunky-design.jpg)
Դեկտեմբերի 14-ից կդադարեցվեն այն ուսումնական հաստատությունների պարապմունքները, որոնք ջեռուցվում են գազով․ Արցախի տեղեկատվական շտաբ
![](https://168.am/wp-content/uploads/2022/10/imgonline-com-ua-Resize-HQn2P2hy2Gvv.jpg)
Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետությունը սնուցող միակ գազատարի աշխատանքը խափանելու պատճառով դեկտեմբերի 14-ից ժամանակավորապես կդադարեցվեն այն ուսումնական հաստատությունների պարապմունքները, որոնք ջեռուցվում են գազով։
Դասապրոցեսի վերականգնման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Տեղեկացնում ենք, որ փայտով կամ էլեկտրաեներգիայով ջեռուցվող հաստատությունները կշարունակեն պարապմունքները սահմանված կարգով: