«Արցախի հարցը լուծելուց հետո Ադրբեջանն ու Թուրքիան ավելի մեծ թափով կզբաղվեն արդեն ՀՀ մարզերով»․ Վարուժան Գեղամյան

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Ճանապարհ, գազատար, էլեկտրականություն, հեռախոսագիծ, համացանց. Բերձորն ու Աղավնոն թղթով Ադրբեջանին նվիրելուց հետո Ադրբեջանը երբ ուզի, որքան ուզի, ինչպես ուզի, կարող է փակել մեր կապը Արցախի հետ: Որովհետև վերոնշյալ բոլոր կոմունիկացիաները անցնում են այն տեղերով, որոնք լիարժեք վերահսկում են թուրքերը:

Այս նույն գործողությունները Ադրբեջանն ու Թուրքիան կարող են թույլ տալ իրականացնել արդեն նաև Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Սյունիքի արևելյան շրջաններում: Ու արդեն մի քանի մանր փորձ արել են: Արցախի հարցը լուծելուց հետո ավելի մեծ թափով կզբաղվեն արդեն ՀՀ մարզերով:

Պետք է վերականգնել Արցախի անվտանգությունը, նորովի բանակցել մեր շահակից պետությունների հետ ու գերգրագետ աշխատանքով չեզոքցնել թյուրքական սպառնալիքը: Իսկ դրա համար պետք է ձևավորել նոր` ազգային իշխանություն»:

Տեսանյութեր

Լրահոս