«Եթե ՀՀ իշխանությունն Ալիևից ավելի լավ է հիմնավորում, որ Ղարաբաղն Ադրբեջան է, փաստորեն այսօր չունենք Երրորդ Հանրապետություն․․․»․ Էդուարդ Շարմազանով

«Դժնդակ իրականությունը խորանում է, Ամանորի ենք պատրաստվում, տոնածառ ենք տնկում, լույսեր ենք վառում, Եվրատեսիլ ենք անում, բայց թշնամին մեզ վրա կրակում է, մեր գերիներին տանջում է, մեր պետության մայրաքաղաքի վրա կոնկրետ նկրտումներ ունի, մտել է ՀՀ ինքնիշխան տարածքից գրավել է, իսկ մենք ջայլամի նման գլուխներս մտցրել ենք ավազի մեջ ու ասում ենք՝ ոչինչ չի եղել, խաղաղության դարաշրջան»,- այսօր «Հայկական օրակարգ. ինչպե՞ս դուրս գալ իլյուզիաներից» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով՝ այսօր տեղի է ունենում Հայաստանի տոտալ գահավիժում․

«Ես ուզում եմ հստակ ասել, որ Հայաստանի Երրորդ Հանրապետությունն այլևս գոյություն չունի՛, կարող է՝ թղթի վրա գոյություն ունի, բայց Հայաստանի Երրորդ Հանրապետություն գոյություն չունի, որովհետև ինչ սկզբունքներով, ինչ բովանդակությամբ և ինչի համար ստեղծվել է Երրորդ Հանրապետությունը, այն չկա։ Իսկ Անկախության հռչակագրի մեջ շատ հստակ գրված է, մեր Երրորդ Հանրապետության միսն ու արյունը դա հայկական Արցախն է, Երրորդ Հանրապետությունը Ղարաբաղյան շարժման ծնունդ է։ Եթե մենք ուրանում ենք Ղարաբաղյան շարժումը, եթե մենք ուրանում ենք, որ Շուշին հայկական է, մենք ասելով՝ նկատի ունեմ՝ իշխանավորները։ Եթե Հայաստանի իշխանությունն Ալիևից ավելի լավ է հիմնավորում, որ Ղարաբաղն Ադրբեջան է, փաստորեն այսօր չունենք Երրորդ Հանրապետություն․․․»։

Էդուարդ Շարմազանովը ստեղծված իրավիճակից ելքը տեսնում է միայն ՀՀ իշխանությունների հեռացումով․

Կարդացեք նաև

«Եթե այսպես շարունակվի, Աստված չանի, վաղը գալու են Կաթողիկե եկեղեցի, խաչը հանեն, ոնց որ Կարսի Առաքելոցն են հանել ու էլի նամազ անեն, մենք էլ լինելու ենք իրենց համար առևտուր անող, իրենց տասովշչիկը, և Հայաստանը դառնալու է քարվանսարա կամ էլ թուրքական ֆուռերի համար պրոխոդնոյ դվոռ․․․ Այս ամենը կանխելու առաջին փուլն այս իշխանությանը հեռացնելն է, բայց դրա համար պետք է վարչապետի թեկնածուի անուն տրվի, հակաճգնաժամային թիմի անուն պետք է տրվի, և ի՞նչ ու ինչպե՞ս պետք է անեն․․․»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս