«Այս իշխանությունները՝ 2018–ից սկսած, ունեին 5 տարի՝ հստակ անվանական բացահայտումներ անելու համար». Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր խորհրդարանում անդրադառնալով Կոռուպցիայի դեմ պայքարի օրվան և իշխանությունների կողմից դրա դեմ տարվող պայքարին՝ նշեց.

«Ես այժմ տեսնում եմ, որ իշխանությունը գլխավորում է կոռուպցիան, և՛ ԱԺ նախագահության այս կամ այն ազգականների կապերը՝ հաշվի առնելով, թե որոշ նախարարների, մարզպետների պահվածքը։ Այնպես որ՝ բզեզները չեն կարող պայքարել մեղրի դեմ»։

Լրագրողի դիտարկմանը, որ նախորդ իշխանությունների ժամանակ Հովիկ Աբրահամյանը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ էր նշանակվել, Հայկ Մամիջանյանը հորդորեց հարցն ուղղել այն մարդկանց, որոնք այժմ Հովիկ Աբրահամյանի հետ շատ ավելի սերտ կապեր և ամենօրյա շփումներ ունեն։

Նա նշեց, որ ինքն առհասարակ շփում չի ունենում Հովիկ Աբրահամյանի հետ։

Կարդացեք նաև

«Հանրապետական կուսակցության իշխանության տարիներին, իհարկե, կոռուպցիոն դրսևորումներ եղել են, դրանք եղել են աշխարհի բոլոր իշխանությունների ժամանակ, դրանց դեմ մենք վարել ենք ինստիտուցիոնալ պայքար, ոչ թե այսպես հայտարարություններով։

Իմ և այս իշխանությունների տարբերությունն այն է, որ քննչական մարմինների վրա ես որևէ ազդեցություն չունեմ։ Այս իշխանությունները՝ 2018 թվականից սկսած մինչև այսօր՝ ունեին 5 տարի՝ հստակ անվանական բացահայտումներ անելու համար»,- շեշտեց Հայկ Մամիջանյանը։

Դիտարկմանը, որ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը նախարար եղած ժամանակ հասցրել է տուն ձեռք բերել, Հայկ Մամիջանյանն ասաց, որ դրա վերաբերյալ Վիգեն Սարգսյանն արդեն խոսել է։

Հարցին՝ Վիգեն Սարգսյանն այժմ  ՀՀԿ թիմի՞ց է, Հայկ Մամիջանյանը պատասխանեց.

«Իհարկե, Վիգեն Սարգսյանը շարունակում է մնալ ՀՀԿ անդամ»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս