Բաժիններ՝

Հանս Ֆլիկը կարող է հեռանալ Գերմանիայի ընտրանու գլխավոր մարզչի պաշտոնից

Գերմանիայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Հանս Ֆլիկը կարող է հեռանալ զբաղեցրած պաշտոնից: Այս մասին գրում են գերմանական ԶԼՄ-ները:

Ֆլիկը ապագան Բունդեսմանշաֆթի գլխավոր մարզչի դերում կասկածի տակ է այն բանից հետո, երբ հավաքականի տեխնիկական տնօրենի պաշտոնից հեռացավ Օլիվեր Բիրհոֆը: Ֆլիկի կարծիքով՝ Բիրհոֆն իր «առաջին ձայնն» էր հավաքականում և նրա հեռանալը անհետևանք չի մնա, քանի որ երկուսի համար էլ հեռավոր ապագայի ծրագրերում կար 2024 թվականի Եվրոպայի առաջնությունը, որն անցկացվելու է Գերմանիայում:

Գերմանիան հավաքականի ֆուտբոլիստներից շատերն էլ իրենց դժգոհությունն են հայտնել սակավ խաղաժամանակ ստանալու համար:

Գերմանիայի ֆուտբոլի ազգային թիմն աշխարհի առաջնության խմբային փուլում ընդգրկված էր E խմբում և, վաստակելով 4 միավոր, զբաղեցրեց 3-րդ հորիզոնականն ու դուրս մնաց պայքարից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս