Վերջին սոցհարցումներում Էրդողանը զիջում է ընդդիմադիր մրցակիցներին
«Yöneylem» հետազոտական կենտրոնը հերթական սոցհարցման արդյունքներն է հրապարակել։ Այն իրականացվել է սույն տարվա նոյեմբերի 23-ից 27-ը։ Հարցմանը մասնակցել է 2400 քաղաքացի 27 նահանգներից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մասնակիցները պատասխանել են «Եթե այս շաբաթ ընտրություններ լինեն, ո՞ր կուսակցությանը ձայն կտաք» հարցին։ Արդյունքն այսպիսին է եղել` չկողմնորոշվածների ձայները ներառյալ.
Իշխող ԱԶԿ-AKP
«Արդարություն և զարգացում կուսակցություն» – 32.8%
Ընդդիմադիր ԺՀԿ-CHP
«Ժողովրդահանրապետական կուսակցություն» – 26․3%
Քրդամետ ԺԴԿ-HDP
«Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն» – 10․1%
Իշխանամետ ԱՇԿ – MHP
«Ազգայնական շարժում կուսակցություն» – 7․2%
Ընդդիմադիր ԼԿ – İYİ Parti
«Լավ կուսակցություն» – 13.9%
Ընդդիմադիր ԺԱԿ-Deva Partisi
«Ժողովրդավարություն և առաջընթաց կուսակցություն» – 1.6%
ԹԲԿ-TİP
«Թուրքիայի բանվորական կուսակցություն» – 1.4%
Իսկ այն հարցին, թե նախագահական ընտրություններում հիմա ում կտայիք ձեր ձայնը, մասնակիցների 39.1%-ը պատասխանել է, որ կքվեարկեր գործող նախագահ Էրդողանի օտին, իսկ 50.9%-ը՝ ընդդիմադիր թեկնածուի օգտին:
Երկրորդ փուլ անցնելու դեպքում Էրդողանի և ընդդիմադիր 3 թեկանծուների միջև մասնակիցները նախընտրությունը տվել են ընդդիմադիր թեկնածուներին, համապատասխանաբար՝
Էրդողան – 42.8% և Քեմալ Քըլըչդարօղլու /ԺՀԿ առաջնորդ/ – 43.3%
Չեմ քվեարկելու – 10.4%
Չեմ որոշել – 3.1%
Էրդողան – 41.4% և Էքրեմ Իմամօղլու /Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր ԺՀԿ անդամ/ – 49.5%
Չեմ քվեարկելու – 6.6%
Չեմ որոշել – 2.1%
Էրդողան – 37% և Մանսուր Յավաշ /Անկարայի քաղաքապետ, ընդդիմադիր ԺՀԿ անդամ/- 55.5%
Չեմ քվեարկելու – 4.8%
Չեմ որոշել- 2.3%
Բացի այդ սոցհարցման մասնակիցների 60.3%-ը ցանկություն է հայտնել, որ Թուրքիան անցում կատարեր պետական կառավարման խորհրդարանական համակարգին։