Գուդաուրիում կառուցվելու է 2800 մետր երկարությամբ ճոպանուղի
Գուդաուրիում նախատեսվում է կառուցել 2800 մետր երկարությամբ նոր ճոպանուղի, որը ժամում կտեղափոխի 1800 ուղևոր, հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Այս մասին գրում է aliq.ge-ն։
«Մենք նախատեսում ենք նոր ճոպանուղի կառուցել Գուդաուրիում։ Դրա թողունակությունը կկազմի ժամում 1800 ուղեւոր, իսկ երկարությունը կլինի 2800 մետր։ Մենք նաև ձյունե համակարգ կտեղադրենք երկու լեռնադահուկային ուղու վրա, որն էլ ավելի հարմարավետ կդառնա հանգստացող զբոսաշրջիկների ու քաղաքացիների համար` նաև այն սեզոնին, երբ բավարար չափով ձյուն չի լինի»,- ասել է Ղարիբաշվիլին։
Նշենք, որ Գուդաուրին լեռնադահուկային հանգստավայր է Վրաստանի Կազբեգիի մունիցիպալիտետում, Թբիլիսիից 120 կմ հեռավորության վրա։