Բաժիններ՝

Փրկարարներն արգելափակված երթուղայինից քաղաքացիների են դուրս բերել

Դեկտեմբերի 6-ին, ժամը 19։35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայից դեպի Գայի պողոտա տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Kia Forte» մակնիշի ավտոմեքենան և թիվ 63 երթուղին սպասարկող «GAZelle» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Մ․), ինչի հետևանքով երթուղայինի դուռն արգելափակվել է:

Փրկարարները բացել են երթուղայինի դուռը և դուրս բերել 14 ուղևորի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031