«Ի՞նչ էր պետք էսօրվա Եվրատեսիլի հաղորդավարներից որևէ մեկին սցենարից շեղվելու համար և ասել, որ Հայաստանի տարածքի զգալի հատված օկուպացված է Ադրբեջանի կողմից». Ռուբեն Մխիթարյան
Ռուբեն Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Օրինակ՝ Ի՞նչ էր պետք էսօրվա Եվրատեսիլի հաղորդավարներից որևէ մեկին գրված սցենարից շեղվելու համար և ալամ Եվրոպային ասել, որ էն պահին, երբ Հայաստանը ընդունում է այս մրցույթը Հայաստանի տարածքի զգալի հատված օկուպացված է Ադրբեջանի զորքերի կողմից, որը չի վերադարձնում մեր գերիներին և այլն, և այլն…
Ընդամենը 1 րոպեանոց անսպասելի ելույթ, որը վստահաբար կդառնար մեյնսթրիմ և կտարածվեր աշխարհով մեկ:
Դրա համար պետք էր ունենալ ուղեղ, ձվեր և մի փոքր էլ սիրել երկիրը»: