Բաժիններ՝

Գիտնականները նշել են այն գործոնները, որոնք հանգեցնում են խաղային կախվածության

Համակարգչային խաղերում, այսպես կոչված, լուտբոքսեր գնելը պայմանավորված է խաղային կախվածությամբ։ Սա պարզել են Յորքի համալսարանի հոգեբանները։ Գիտնականների աշխատությունը հրապարակվել է Addiction Research & Theory ամսագրում։

Լուտբոքսերը և՛ գնում են իրական գումարով, և՛ պարունակում են տարբեր արժողության վիրտուալ իրեր։ Գեյմերները, որոնք գնում են լուտբոքսերը, երկու անգամ ավելի հաճախ են խաղում շահումով խաղեր, քան սովորական խաղացողները։ Գիտնականներն այս եզրակացության են եկել այն բանից հետո, երբ լուտբոքս գնած 1,6 հազար մարդկանց շրջանում հարցումներ են կատարել։

«Լուտբոքսեր գնելը հանդիսանում է ցուցիչ, թե գեյմերները ինչքանով են հակված շահումով խաղեր խաղալուն։ Մեր ուսումնասիրությունը կարևոր կարող է լինել քաղաքական գործիչների և բժիշկների համար։ Հնարավոր է լուտբոքսերի վաճառքը կանոնակարգելու անհրաժեշտություն կա»,- shantnews-ի փոխանցմամբ՝ նշել են գիտնականները։

Խաղային կախվածության հակված են ավելի շատ այն մարդիկ, որոնք ցածր կենսամակարդակ ունեն։ Գիտնականները շարունակելու են ուսումնասիրությունները, որպեսզի պարզեն բոլոր գործոնները, որոնք նպաստում են խաղային կախվածության առաջացմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս