Բաժիններ՝

Օգտակար խորտիկներ, որոնք օգնում են նիհարելուն

Նիհարելու համար հարկավոր է ընտրել առողջ նախուտեստներ, ինչպիսիք են նուշը և չիայի սերմերով պուդինգը, ասում է սննդաբան Դիվիա Գոպալը: Лента պարբերականի փոխանցմամբ՝ մասնագետը թվարկել է սպիտակուցներով հարուստ 9 խորտիկներ, որոնք չեն վնասի կազմվածքին:

«Մարդիկ քաղցը հագեցնելու համար հաճախ ընտրում են հեշտ հասանելի մթերքներ։ Դրանք սովորաբար պարունակում են շատ շաքար և զտված ածխաջրեր և խանգարում են նիհարելու գործընթացին»,– ըստ shantnews-ի՝ բացատրել է մասնագետը և առաջարկել այլընտրանքային տարբերակներ։

Գոպալն առաջին հերթին ուշադրություն է հրավիրել հունական մածունի վրա, որը հարուստ է կալցիումով ու սպիտակուցներով և հիանալի հագեցնում է քաղցը։

Սննդաբանն առաջարկել է որպես նախուտեստ բանջարեղեն ուտել, քանի որ դրանք պարունակում են բջջանյութ, որը լավացնում է մարսողությունը և երկարացնում հագեցվածության զգացողությունը։ Նա նաև առաջարկել է հիմնական սնունդն ընդունելու միջև ընկած ժամանակահատվածում ուտել գետնանուշի մածուկով սենդվիչ:

Գոպալը առաջարկած խորտիկների ցանկում նշել է նաև խաշած ձուն, միկրոէլեմենտներով հարուստ նուշը, մրգերը, կաթնաշոռը և լոբազգիները:

Եզրափակելով՝ փորձագետը խորհուրդ է տվել սննդակարգում ավելացնել չիայի սերմերի պուդինգ։

«Չիայի սերմերը պարունակում են հսկայական քանակությամբ սննդանյութեր։ Դրանց մեջ կա սպիտակուց, կալցիում, հակաօքսիդանտներ, մանրաթելեր, ֆոսֆոր և մանգան։ Այսպիսով, դրանք կարող են օգնել, եթե դուք փորձում եք նիհարել»,- բացատրել է Գոպալը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս