«… Գնացեք Սարյան փողոցի հայտնի «կաֆեները», կհյուրասիրեն ինչ տեսակից` ուզում եք»․ Նարեկ Սամսոնյան
Նարեկ Սամսոնյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Աղետի երկիր Հայաստան, կամ քաոսը որպես ապրելակերպ․
– Անվտանգային համակարգ չունենք. սահմանային գոտում բնակվող ոչ մի քաղաքացի երաշխավորված չի, որ իրա դուռն առավոտը ադրբեջանցի վիժվածքը քացով չի բացի: Բանակ չկա, իսկ եղածը մսաղաց ա, ԱԱԾ չունենք, Ոստիկանությունը վերածվել ա կարմիր յաշմայի, քաղաքում վխտում ա թմրանյութը՝ գնացեք Սարյան փողոցի հայտնի «կաֆեները», կհյուրասիրեն ինչ տեսակից` ուզում եք:
– Տնտեսությունը պայթում ա. Լարսի անցակետում հայկական բեռները չեն թողնում անցնեն արդեն 25 օր ա, իսկ կառավարությունից ձեն չկա, դոլարի կուրսը արհեստականորեն իջացրել են ու մանրից ձգում են դեպի պատմական մինիմումի, գնաճն անկառավարելի ա, եթե ժամանակին 10.000 դրամով մարդիկ առևտուր էին անում հիմա դա մի քանի ապրանքի ա ձգում: Աղքատության մակարդակը հասել ա պատմական մաքսիմումին ու սրա ֆոնին աննկարագրելիորեն հարստանում են իշխանության հայտնի ներկայացուցիչները՝ վիվառոներն ու գռզոները, ավինյաններն ու ալենսիմոնյանները, պապիկյաններն ու մնացած իշխանամերձ երիզորդները:
– Արտաքին քաղաքականություն չունենք. ռազմավարական դաշնակցի պետության ղեկավարի այցի դեմ իշխանությունները ակցիա են կազմակերպում, դարավոր թշնամիների առաջ կզած կոշիկ են լզում:
– Ներքին քաղաքականություն չկա. նայեք բոլոր քարոզչական հարթակները՝ բոլորը դատարկ կամ գրեթե կիսադատարկ են, ընդդիմությունը չունի որևէ օրակարգ, իշխանությունը չունի հավես նոր օրակարգ բերելու, հարցազրույց ու պարզաբանում տալը որևէ հարցի շուրջ դարձել է ծիծաղելի և անիմաստ: Քաոսը դարձել է ապրելակերպ, կոմֆորտ զոնա, որից դուրս գալը երբեմն անգամ նորմալ մտածող մարդու համար է անցանկալի:
Կարճ ասած՝ մեր աչքերի առաջ աղետի մեջ խեղդվում է մեր պետությունը, իսկ մենք… մենք՝ քաոսը դարձրած ապրելակերպ թավալգլոր ենք անում էս համատարած կեղտի մեջ ու կարծես համակերպվել ենք աղետի ստատուս քվոյի հետ: Հիմա մեզ ճառեր չեն պետք մեզ գեյմչենջեռներ ու ռիսկթեյքեռներ են պետք, մնացածը լիրիկայի ժանրից ա:
Հ.Գ. Գրառմանս բովանդակությամբ է պայմանավորված վերջին շրջանի պասիվությունս, բայց հավատացնում եմ, որ սա հոռետեսություն չի, սա իրավիճակից նոր ելք գտնելու լավագույն ձևն ա:
Առավել քան վստահ եմ, որ հաղթահարելու ենք էս աղետը, խախտելու ենք ստատուս քվոն»: