Հրանտ Բագրատյանը` տոկոսներ «խփելու» և «խիարի» մասին (տեսանյութ)

Այսօր «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը իր նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել էր Հայաստանի հյուսիսային ամենախոշոր քաղաքը` Գյումրի, որտեղ մի քանի օր առաջ եղել էր նաև գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ով, ի պատասխան լրագրողներից մեկի հարցին, թե քանի՞ տոկոս է գնահատում իր հնարավորությունները Գյումրիում, պատասխանել էր  արդեն հայտնի դարձած արտահայտությամբ`«ինչքան ուզեք, էդքան խփենք»:

Այսօր այս, ինչպես նաև Սերժ Սարգսյանի մյուս հայտնի արտահայտությունների մասին գյումրեցի լրագրողները հարցրեցին նաև Հրանտ Բագրատյանից` խնդրելով մեկնաբանել Սերժ Սարգսյանի «կիքսերը»:

Հարցին` որքա՞ն եք Դուք խփելու, Հրանտ Բագրատյանը պատասխանեց. «Ես ոչ մեկին չեմ խփելու»: Իսկ Սերժ Սարգսյանի մյուս արտահայտության մասին` «տենց եք մտածում, որ խիարը թարս ա բուսնում», Հրանտ Բագրատյանն ասաց, որ չի ուզում դա մեկնաբանել` նշելով. «Խիարի հետ կապված` ես ուրիշ պատմություն գիտեի, թարս բուսնելը չգիտեի: Մի լավ պատմություն գիտեի, որն ասում էր` «ով ասում է` սա խիար է, աղը մի առ, մի վազի»»:

Մանրամասները 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս