Բաժիններ՝

Թաիլանդը երկրի օդանավակայաններում ուժեղացրել է անվտանգության միջոցներն ԱԽՏՀ-ի գագաթնաժողովից առաջ

Թաիլանդի Ներգաղթային ծառայությունն ուժեղացնում է անվտանգության միջոցները երկրի բոլոր միջազգայն օդանավակայաններում՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) տնտեսությունների ղեկավարների հանդիպման նախաշեմին միջոցառումների սկսված շաբաթվա առնչությամբ, հանդիպում, որը կկայանա նոյեմբերի 18–19-ը:

Այդ մասին հայտնել է գերատեսչության կոմիսար Փաքփումփիփաթ Սաչափանը: Նրա խոսքով՝ հոկտեմբերի սկզբից երկիր մուտքն արգելվել է ավելի քան 2 հազար մարդու, նրանցից շատերն արդեն եղել են սեւ ցուցակում: Բացի դրանից, իշխանությունները մտադիր են ուշադրությամբ հետեւել օտարերկրացի բնակիչների գործունեությանը գագաթնաժողովի ժամանակ:

«Կասկածելի գործունեության մեջ ճանաչվածները կհարցաքննվեն եւ կարտաքսվեն»,- նոյեմբերի 14-ին մեջբերում է նրա խոսքը The Bangkok Post թերթը: Ծառայությունը համակարգում է գործողություններն օտարերկրացի գործընկերների հետ՝ իր աշխատակիցներին կասկածելի եւ (կամ) որոնվող անձանց մասին վերջին տվյալներով ապահովելու շուրջ, որոնք կարող են փորձել ներթափանցել Թաիլանդ:

Նոյեմբերի 14-ին Բանգկոկում մեկնարկել է ԱԽՏՀ-ի համաժողովի հետ կապված միջոցառումների շաբաթը: Սիրիքիթ թագուհու Ազգային կոնֆերենց-կենտրոնում պլանավորված են ավագ պաշտոնատար անձանց շփումները, նախարարական նիստերը, լիագումար նստաշրջանները, գագաթնաժողովի հետ կապված ցուցահանդեսներն ու մյուս իրադարձությունները:

Այն կավարտվի նոյեմբերի 18–19-ը ղեկավարների հանդիպմամբ, որին կմասնակցեն 21 տնտեսությունների ներկայացուցիչները: Թաիլանդը նախագահությունն ընդունել է Նոր Զելանդիայից եւ այն կհանձնի ԱՄՆ-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս