Բաժիններ՝

Ադրբեջանում ձերբակալվել են ընդդիմադիր հանրահավաքի մեծ թվով մասնակիցներ

Բաքվում նոյեմբերի 11-ին «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցությունը հավաքների ազատության, ցամաքային սահմանների բացման, քաղբանտարկյալների ազատ արձակման, ազատ և ժողովրդավարական բարեփոխումներ անցկացնելու պահանջով հանրահավաք է կազմակերպել։ Այս մասին հայտնում է ադրբեջանական turan.az-ը:

Ինչպես «Թուրան»-ին հայտնել է «Պաշտպանության գիծ» իրավապաշտպան կազմակերպության անդամ Զաֆար Ահմեդովը, Բաքվի կենտրոնում բողոքի ակցիայի ժամանակ մոտ 150 մարդ է բերման ենթարկվել:

Նրա խոսքով՝ մի խումբ մարդիկ բերման են ենթարկվել դեռևս ակցիայի մեկնարկից առաջ։

Իրավապաշտպանը հայտնել է նաև, որ ճշտվում են ձերբակալվածների ցուցակները:

Նշվում է, որ ձերբակալության ժամանակ դաժան ծեծի են ենթարկվել մի շարք ընդդիմադիր ակտիվիստներ:

Ճնշումներ և բռնություններ են կիրառվել նաև ակցիայի վայրում գտնվող և լուսաբանում իրականացնող լրագրողների նկատմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930