Բաժիններ՝

«Թալիբանն» արգելել է կանանց մուտքը զբոսայգիներ

«Թալիբանը» կանանց արգելել է այցելել Քաբուլի զբոսայգիներ: Խմբավորումը հայտարարել է, որ զբոսայգիներում չեն պահպանվում իսլամական օրենքները: Աֆղանստանի Արատի և առաքինության նախարարության խոսնակը BBC-ին հայտնել է, որ երկրի մայրաքաղաքի զբոսայգիների վարչակազմերին հրահանգվել է կանանց ներս չթողնել:

Ըստ «Թալիբանի» օրենքների՝ կանանց թույլատրվում է զբոսայգիներ այցելել շաբաթական երեք օր՝ կիրակի, երկուշաբթի և երեքշաբթի, իսկ տղամարդիկ զբոսայգի են այցելում մնացած չորս օրերին: Այժմ կանանց մուտքը կարգելվի, նույնիսկ, եթե նրանց ուղեկցում է տղամարդ ազգական:

Ըստ Արատի և առաքինության նախարարության խոսնակ Մոհամմեդ Աքիֆի՝ վերջին 15 ամիսների ընթացքում, չնայած գործադրված ջանքերին, մարդիկ զբոսայգիներում չեն պահպանում Շարիաթի օրենքները:

Կանանց մուտքի արգելքը տարածվում է այն զբոսայգիների վրա, որտեղ կան կարուսելներ և ուր ընտանիքներն այցելում են իրենց երեխաների հետ միասին: Այս կանոնն առայժմ գործում է միայն Քաբուլում:

2021 թ.-ի օգոստոսին «Թալիբանի» իշխանության գալուց հետո կանանց իրավունքներն ու ազատությունները մեծապես սահմանափակվել են: Կանանց այլևս չի թույլատրվում հեռու ուղևորությունների մեկնել՝ առանց տղամարդ ազգականի ուղեկցության: Երկրի տարբեր հատվածներում դեռահաս աղջիկներն առայժմ չեն վերադարձել դպրոց:

Չնայած որոշ կանայք դեռ աշխատում են առողջապահության և կրթության ոլորտներում, սակայն թալիբների՝ իշխանության գալուց հետո շատերին հրահանգվել է չվերադառնալ աշխատանքի:

«Թալիբանը» խոստացել է, որ չեն լինի կանանց իրավունքների այնպիսի դաժան ճնշումներ, ինչպիսիք եղել են 1990-ականներին, երբ Աֆղանստանում իշխանությունը կրկին թալիբների ձեռքում էր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930