Արևմուտքում քննարկում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հնարավոր պայմանները. ԶԼՄ-ներ
Արևմտյան երկրները քննարկում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր խաղաղության պայմանները, գրում է Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ավելի վաղ Washington Post-ը, վկայակոչելով քննարկումներին ծանոթ մարդկանց, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մասնավոր կերպով խնդրում է Ուկրաինայի ղեկավարությանը բաց լինել Ռուսաստանի հետ բանակցությունների համար։
Մինչդեռ, ըստ դիվանագետների, արևմտյան ղեկավարները մասնավոր կերպով քննարկում են խաղաղության հնարավոր պայմանները, հրապարակայնորեն գրեթե բոլոր առաջնորդներն ու բարձրաստիճան պաշտոնյաները խուսափում են հայտարարություններից։
Եվրոպան նույնպես անհանգստացած է ցանկացած գործողությունից, որը կարող է դիտվել որպես «Ռուսաստանի նկատմամբ անկախ դիվանագիտական ջանքեր»: Արևմտյան կառավարությունները կարող են պառակտվել Ուկրաինայի հարցում, ասում են պաշտոնյաները, բայց նրանց ղեկավարները հետաձգում են հարցերի քննարկումը, որոնք կարող են հանգեցնել պառակտումների:
Դիվանագետները նաև պարզաբանում են, որ Վաշինգտոնը և նրա դաշնակիցները մոտ ապագայում բանակցությունների հիման վրա Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու մեծ հեռանկար չեն տեսնում։