Բաժիններ՝

ՆԱՏՕ-ում հայտարարել են միջուկային դիրքերը չփոխելու մասին

ՆԱՏՕ-ն չի ծրագրում փոխել իր միջուկային դիրքերը։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը երբեք ոչինչ չի ասել միջուկային զենքի կիրառման մասին, իսկ Ռուսաստանի կողմից միջուկային զենք օգտագործելու հնարավորության մասին թեզը պարտադրելը օգտագործվում է Ռուսաստանի բարեկամ երկրների վրա բացասաբար ազդելու համար։

«ՆԱՏՕ-ն մտադիր չէ փոխել իր միջուկային դիրքերն ու տեղակայումները», – ասել է Ստոլտենբերգը՝ պատասխանելով հարցին, թե տեխնիկապես հնարավոր կլինի տեղակայել կազմակերպության միջուկային հնարավորությունները Շվեդիայում և Ֆինլանդիայում, եթե այդ երկրները միանան դաշինքին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս