Բաժիններ՝

Միջադեպ՝ 15-ամյա պատանիների միջև․ նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց

Հոկտեմբերի 31-ին, ժամը 10.50-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին ստացվել է հաղորդում, որ «նախաբազկի և գոտկային շրջանի կտրած, թափանցող վերքեր» ախտորոշմամբ «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզի Նորամարգ գյուղի բնակիչ, 15-ամյա պատանի:

Նա հայտնել էր, թե քոլեջում ֆիզկուլտուրայի դասի ժամանակ ընկել է:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման ծառայությունների աշխատակիցների և Նոր Նորքի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ պատանուն վնասվածքը պատճառել է նույն քոլեջի 1-ին կուրսի ուսանող, 15-ամյա մի երևանցի:

Դանակահարող պատանին ներկայացվել է նախաքննական մարմնին:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս