«Հանուն իմիշխանության, բռնապետիկը զոհաբերում է Արցախն ու Հայաստանի ինքնիշխանությունը». Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՈՉ ԹԵ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԱՅԼ՝ ԻՄԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

Փողոցից իշխանության հասած անմակարդակ քպ-ականները կրկնում են իրենց բռնապետիկի խոսքերը, իբր Հայաստանի ինքնիշխանության պահպանման մասին։

Իրականում բռնապետիկի ուշքն ու միտքը Հայաստանում իմիշխանության ամրապնդումն ու պահպանումն է ամեն գնով։

Իմիշխանության պահպանման համար բռնապետիկը պետական բյուջեի հաշվին շռայլորեն վարձատրում է անգաղափար, նյութապաշտ պատգամավորներին, նախարարներին, անգրագետ ոստիկաններին, հնազանդ քննիչ-դատախազներին, հնազանդեցնում դատավորներին։

Իմիշխանության համար բռնապետիկը հրաժարվում է Արցախից, Հայաստանի տարածքներից։ Իմիշխանության համար հալածում, քր․ գործեր են թխվում ընդդիմադիրների դեմ, արգելվում Հայաստանի մուտք բռնապետիկին քննադատողներին։ Բռնապետիկի իմիշխանության երաշխավորները Թուրքիան և Ադրբեջանն են և բռնապետիկն իր բոլոր քայլերը կատարում է նրանց ցուցումներով։

Մի խոսքով, իրականում, հանուն իմիշխանության, բռնապետիկը զոհաբերում է Արցախն ու Հայաստանի ինքնիշխանությունը»։

Տեսանյութեր

Լրահոս