Ոստիկանությունը պարզել է 48-ամյա կնոջը սպառնացած և կրակոց արձակած վարորդի ինքնությունը
Հոկտեմբերի 26-ին ոստիկանություն հաղորդում տված 48-ամյա կինը հայտնել է, որ հոկտեմբերի 24-ի ժամը 22.30-ի սահմաններում Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղում «Կիա» մակնիշի մեքենայի վարորդը մեքենան կայանելու հարցի շուրջ վիճաբանել է իր հետ, ապա մեքենայի պատուհանից ատրճանակից երկու կրակոց է արձակել անհայտ ուղղությամբ, ինչն ինքն ընկալել է իր դեմ ուղղված իրական սպառնալիք:
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են 48-ամյա կնոջը սպառնացած և կրակոց արձակած վարորդի ինքնությունը: 30-ամյա տղամարդը Երևանի Նաիրի Զարյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է Նաիրիի քննչական բաժին: Նա հայտնել է, որ նշված միջադեպի ժամանակ մոտը եղել է իր անվամբ հաշվառված 4,5 մմ տրամաչափի օդամղիչ ատրճանակը:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Նաիրիի քննչական բաժին: