Ինչո՞ւ է հեռացել Մալաթիա-Սեբաստիայի թաղապետը. Սաշա Կատվալյանին չներեցին իր սեպտեմբերի 21-ի գրառումը

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվելու դիմում է գրել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանը:

Վարչական շրջանի ղեկավարը, ով համարվում է փոխքաղաքապետ, դե ֆակտո քաղաքապետ Տիգրան Ավինյանի թիմի անդամը, իր պաշտոնը լքելու պատճառների մասին ոչինչ չէր ասել, փոխարենը երկար նկարագրել էր՝ իր պաշտոնավարման ընթացքում ինչ է հասցրել անել:

168.am-ի տեղեկություններով, սակայն, Սաշա Կատվալյանը ներքին խնդիրներ է ունեցել կառավարող կուսակցության հետ, և դրա պատճառը նրա՝ սեպտեմբերի 21-ի գրառումն է:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 21-ին, երբ 44-օրյա պատերազմում նահատակված զիծառայողների ծնողներն արգելեցին իշխանությունների ու անձամբ Նիկոլ Փաշինյանի մուտքը «Եռաբլուր» զինվորական պանթեոն, անմարդկային դաժանությամբ զոհվածների ծնողներին ու հատկապես մայրերին սկսեցին գետնին քարշ տալով տարածքից հեռացնել կարմիրբերետավորները, որպեսզի բացեն Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության ճանապարհը:

Կարդացեք նաև

Այդ օրը կառավարող թիմից միայն Սաշա Կատվալյանը դատապարտեց տեղի ունեցածը:

«Եռաբլուրում որևէ ակցիայի իրականացումը երբևէ չեմ ընդունել ու չեմ ընդունի։ Եռաբլուրը քաղաքական խաղերի, կոչերի ու բողոքի վայր չի եղել ու չպիտի լինի։ Այսօր ոստիկանական ուժերը գործել են առնվազն ոչ պրոֆեսիոնալ և շատ վատ ձևով բերման են ենթարկել զոհվածների մայրերին։ Որպես Արցախյան պատերազմում զոհվածի որդի եմ ասում` ոստիկանության գործելաոճը սխալ էր ու դատապարտելի։ Տղե’րք, կարմիր գծեր կան, որ չպետք է անցնել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր նա:

Հենց դաէլ չի ներվել Սաշա Կատվալյանին. ոչ ոք իրավունք չունի գծից շեղվել:

Տեսանյութեր

Լրահոս