Բաժիններ՝

ՌԴ Չուվաշիայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվող տղամարդը հայտնաբերվել է Սևանում

Ոստիկանության ՔՈԳ վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և Սևանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 22-ին Ծովագյուղ բնակավայրում հայտնաբերվել և Սևանի բաժին է տեղափոխվել 49-ամյա Արմեն Մ.-ն, որը հոկտեմբերի 14-ից ՌԴ Չուվաշիայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածի մեղադրանքով:

Առանց խափանման միջոցի:

Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս