Բաժիններ՝

Արմավիրի բուժկենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքն ամբողջությամբ կվերակառուցվի

Արմավիրի բժշկական կենտրոնին ֆինանսական միջոցներ կհատկացվեն ինֆեկցիոն բաժանմունքի ամբողջական վերակառուցման համար:

Այդ մասին կառավարության նիստում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով` այս խնդիրը քաղաքացիների համար երկար տարիներ մտահոգության առիթ է եղել, քանի որ ծառայությունից օգտվելու համար ստիպված էին Մեծամոր քաղաք գնալ:

«Հարցն արդեն լուծվել է, և մենք կունենանք լրիվ վերանորոգված և հագեցված բաժանմունք»,-ասաց Ավանեսյանը:

Բաժանմունքի վերակառուցման համար հատկացվելու է 151 միլիոն 600 հազար դրամ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս