Հանրապետականները կարող են դեմ լինել Կիևին ռազմական ճանապարհով աջակցելուն, եթե հաղթեն ընտրություններում

Washington Post-ը հայտնում է, որ Հանրապետական կուսակցությունը, ամենայն հավանականությամբ, դեմ կլինի Ուկրաինային ավելի շատ օգնության տրամադրմանը, եթե հաջորդ ամիս կայանալիք միջանկյալ ընտրություններում հանրապետականները մեծամասնություն ստանան Կոնգրեսում¹:

ԱՄՆ Կոնգրեսի հանրապետական առաջնորդ Քևին Մաքքարթին հաստատել է, որ եթե հանրապետականները Կոնգրեսում մեծամասնություն ստանան հաջորդ ամիս կայանալիք միջանկյալ ընտրություններում, նրանք, ամենայն հավանականությամբ, դեմ կլինեն Ռուսաստանի դեմ պատերազմում Ուկրաինային ավելի շատ օգնություն ուղարկելուն , երեքշաբթի օրը գրել է Washington Post օրաթերթը:

Փետրվարին պատերազմի մեկնարկից ի վեր Կոնգրեսի հանրապետականների և դեմոկրատների մեծամասնությունը միավորվել է՝ թույլատրելով միլիարդավոր դոլարների ամերիկյան ռազմական և մարդասիրական օգնություն Կիևին՝ որպես աշխարհաքաղաքական դիրքորոշում ռուսական պատերազմի դեմ:
Թերթը հավելել է, որ Մաքքարթին, «ով կարող է լինել Կոնգրեսի նախագահը, եթե հանրապետականները հաղթեն, վստահեցրել է, որ դա կարող է կասեցվել» Հանրապետականների ղեկավարած Ներկայացուցիչների պալատում։

Մաքքարթին վերջերս ասել է. «Կարծում եմ՝ մարդիկ անկումային վիճակում են և սպիտակ չեկ չեն նվիրի Ուկրաինային: Նրանք դա չեն անելու», նշելով, որ ամերիկացիները ցանկանում են, որ Կոնգրեսը «կենտրոնանա ներքին հարցերի վրա»:
«Կան բաներ, որոնք (Բայդենի վարչակազմը) չի անում երկրի ներսում», – ասել է նա:

Միացյալ Նահանգները թույլատրել է ավելի քան 60 միլիարդ դոլարի օգնություն Ուկրաինային, իսկ 2021 թվականի հունվարից ի վեր՝ ավելի քան 18,2 միլիարդ դոլարը միայն անվտանգության ոլորտում:

Սենատը մայիսին քվեարկել է ավելի քան 40 միլիարդ դոլարի նոր ռազմական օգնություն տրամադրելու օգտին, նշում է թերթը՝ հավելելով, որ հանրապետականները միակ օրենսդիրներն էին, ովքեր դեմ են քվեարկել այդ փաթեթին, որը մինչ այժմ ամենամեծ ներդրումն է Ուկրաինայում:

Թերթը բացատրեց, որ «11 հանրապետական սենատորներ և Կոնգրեսի հանրապետական կուսակցության 57 անդամներ դեմ են արտահայտվել օրենսդրությանը, պնդելով, որ պետք է ավելի շատ ջանքեր գործադրել՝ հաշվարկելու, թե ինչպես են ծախսվում գումարները և հետևելու ռազմադաշտ ուղարկվող զենքերին ու սարքավորումներին»:

Ուրբաթ օրը Միացյալ Նահանգները հայտարարեց Ուկրաինային անվտանգության լրացուցիչ 725 միլիոն դոլարի օգնության մասին, ներառյալ ավելի շատ զինամթերք բարձր շարժունակ հրթիռային համակարգերի կամ HIMARS-ի համար, ինչպես նաև ճշգրիտ կառավարվող հրետանային արկերի և հակատանկային զենքի համար:

Պարբերականը մատնանշել է, որ եկող Կոնգրեսում ակնկալվում է, որ արտաքին օգնությունով մտահոգվածների և նախկին նախագահ Դոնալդ Թրամփի «Նախ Ամերիկան» օրակարգի հետևորդների թիվը կավելանա։

«Փակագիծ Վերլուծական Հարթակ»

Տեսանյութեր

Լրահոս