Բաժիններ՝

Մահացել է ակադեմիկոս Աշոտ Սարկիսովը

Մահացել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Աշոտ Սարկիսովը։ Միջուկային էներգետիկայի բնագավառի խոշորագույն գիտնականներից մեկը 98 տարեկան էր։

Աշոտ Սարկիսովը ծնվել է 1924 թվականին  Տաշքենդում, հայ հոր և ռուս մոր ընտանիքում։ Ավարտել է սպայական կուրսեր (1943), Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) Ֆ․ Ձերժինսկու անվան բարձրագույն ռազմածովային ինժեներական ուսումնարանը (1950)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, 85-րդ ծովային-հրաձգային բրիգադի կազմում, մարտնչել է Լենինգրադյան և Կարելական ռազմաճակատներում, եղել է ավտոմատավորների, ապա՝ հետախուզության ջոկատի հրամանատար, առանձին գումարտակի կապավոր սպա, ականանետային վաշտի հրամանատար։ 27 տարի աշխատել է որպես Սևաստոպոլի ռազմածովային ինժեներական ուսումնարանի պետ։ Ավելի քան 120 գիտական աշխատությունների, մի շարք դասագրքերի և գյուտերի հեղինակ է։ Գիտական ուսումնասիրությունները վերաբերում են նավաշինության ասպարեզում միջուկային էներգետիկայի կիրառմանը, նավային էներգատեղակայանքների հուսալիության բարձրացմանը։

Պարգևատրվել է Կարմիր աստղի 3, «Հայրենական պատերազմի» 2-րդ աստիճանի, «Պատվո նշան», Հայրենիքին ծառայության համար 3-րդ աստիճանի շքանշաններով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս