Սիրիայում Թալբիս քաղաքի քաղաքապետը զոհվել Է ավտոմեքենայի պայթելու հետեւանքով
Սիրիայում Թալբիս հյուսիսային քաղաքի քաղաքապետը զոհվել Է անհայտ անձանց կողմից նրա ավտոմեքենան պայթեցնելու հետեւանքով:
Այդ մասին հաղորդել Է Sham FM ռադիոկայանը: «Հոմս նահանգի Թալբիսի քաղաքային խորհրդի ղեկավարը զոհվել Է նրա ավտոմեքենայի մեջ դրված պայթուցիկ սարքի աշխատելու հետեւանքով»,-հաղորդել Է ռադիոկայանը: Խմբավորումներից ոչ մեկը ներկա դրությամբ չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: