Բաժիններ՝

Սևանի մարզադպրոցի սաները հաղթող են ճանաչվել քիքբոքսինգի միջազգային մրցաշարում

Սեւանի Ն. Դագարյանի անվան մարզադպրոցի սաներ Ռազմիկ Շուշանյանը եւ Հովսեփ Ղարիբյանը չեմպիոնի կոչումներ են նվաճել Երեւանում կայացած քիքբոքսինգի միջազգային մրցաշարում։

Ինչպես տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից,մրցաշարին մասնակցում էին Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Պարսկաստանի մարզիկները։ Սեւանի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի սան Ռազմիկ Շուշանյանը հանդես է եկել պրոֆեսիոնալ, Հովսեփ Ղարիբյանը՝ սիրողական կարգում:

«Մարզիչ Էդգար Ղարիբյանի երկու սաներն էլ դրսեւորեցին փայլուն ու գրավիչ խաղ` ապահովելով պատվավոր 1-ին հորիզոնականները: Ռազմիկ Շուշանյանն արժանացավ մեդալի, պատվոգրի եւ ստացավ պրոֆեսիոնալ, ինտերնացիոնալ չեմպիոնական գոտի: Հովսեփ Ղարիբյանը սիրողական կարգում արժանացավ մեդալի, պատվոգրի եւ չեմպիոնական գավաթի: Մարզիչ Էդգար Ղարիբյանը «Գրիգորյան Ֆայթ» մարտական ակումբի անունից արժանացավ շնորհակալագրի։ Մեր քաղաքի մարզական կենսագրության մեջ եւս մեկ փառավոր էջ գրվեց»,-ներկայացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31