Արարատ Զուրաբյանն իմ խցակից ընկերն է. Գուրգեն Եղիազարյան (տեսանյութ)

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինքին մաս կազմող Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամ Գուրգեն Եղիազարյանը, խոսելով երեկ հրապարակված հարցազրույցում Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի` ՀԱԿ-ը մեկ կուսակցության վերածելու հայտարարության մասին, ասաց, որ ողջունում է Տեր-Պետրոսյանի այդ նախաձեռնությունը, սակայն ՍԴՀԿ-ն, լինելով մայր կուսակցություն, չի կարող ձուլվել որևէ այլ կուսակցության մեջ:

Լրագրողները Գուրգեն Եղիազարյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ կարծիք ունի ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանի հայտարարության մասին` Հայ ազգային կոնգրեսը կուսակցության վերածելուց անմիջապես հետո իր համախոհների հետ հիմնադրելու նոր Հայոց Համազգային շարժում կուսակցություն:

Ի պատասխան` Գուրգեն Եղիազարյանը նշեց, որ Արարատ Զուրաբյանի նախաձեռնությունը գնահատում է որպես շատ լավ և շատ առողջ քայլ:

«Արարատ Զուրաբյանն իմ շատ լավ ընկերն է, շա´տ կարգին տղա ա: Եվ, ի վերջո, մեր խցերը դեմ դիմաց են եղել, իմ խցակիցն ընկերն է շարժման: Ամեն անգամ, երբ իր ձայնն էինք լսում, բավականին ուրախանում էինք…Ես մի բան կարող եմ ասել, որ Արարատ Զուրաբյանից հետո ՀՀՇ-ն բավականին տուժեց որպես կուսակցություն»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը:

Կարդացեք նաև

Մանրամասները` 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս