Կարեն Գրիգորյանը նշանակվել է ԱՄԷ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Կարեն Գրիգորյանը նշանակվել է Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ և 14-րդ հոդվածի 1-ին մասերի.
Կարեն ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աբու Դաբի)»,- ասվում է հրամանագրում։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ներկայացրել է Կարեն Գրիգորյանի կենսագրությունը։

Տեսանյութեր

Լրահոս