«Էսօրվա դավաճանական խոսքը հնչել է վիժվածքի շուրթերից, սակայն ո՛չ միայն նրա անունից»․ Ռուբեն Մելիքյան

Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Էսօրվա դավաճանական խոսքը (ոտից գլուխ՝ բացահայտ սուտ) հնչել է վիժվածքի շուրթերից, սակայն ո՛չ միայն նրա անունից։

Այն հնչել է նաև Տիգրան Ավինյանի անունից, որը քնում-զարթնում՝ երազում է Երևանի քաղաքապետի աթոռի մասին։

Այն հնչել է նաև Վահագն Հովակիմյանի անունից, որը քնում-զարթնում՝ երազում է ԿԸՀ նախագահի աթոռի մասին։

Այն հնչել է նաև արդարադատության նախարար, քպ-ական Կարեն Անդրեասյանի անունից, որը «իրավաբան-գիտնականի» դիմակով հավակնում է ԲԴԽ նախագահի աթոռին։

Այն հնչել է նաև ԵՊՀ ռեկտորի աթոռը գրկած քպ-ական Հովիկ Հովհաննիսյանի անունից, որն այսօր Համալսարանից հեռացրել է քաղբանտարկյալ Տարոն Մանուկյանին։

Քպ-ական կատարածու դեպուտատներ, չինովնիկներ, իրավապահներ, դեսպաններ, թաղապետեր, վարչության պետեր ու ամեն տեսակ տեղակալներ, այն հնչել է նաև ձե՛ր անունից։

Այն հնչել է նաև քո՛ անունից, ո՜վ քպ-ական մանր տասովշիկ, որ կարդում ես այս տողերը՝ ոմն միջին տասովշիկի զեկուցելու համար։

Քանի դեռ չի եկել հատուցման կամ քավության ժամը, ապրե՛ք այդ բեռով»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31