Հայ զբոսաշրջիկները Վրաստանում ամենաքիչ գումար ծախսողներն են եղել
Վրաստանի էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ 2022 թվականի առաջին 8 ամիսներին Վրաստանում զբոսաշրջությունից ստացված եկամուտը կազմել է 1,2 մլրդ դոլար, այդպիսով այս ցուցանիշը 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ վերականգնվել է 94,6 տոկոսով։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Տվյալների համաձայն, հունվար-սեպտեմբեր ամիսների դրությամբ Վրաստան է այցելել 3 մլն 892 հազար 605 զբոսաշրջիկ. 2019 թվականի համեմատ զբոսաշրջային այցելությունները աճել են 83,8 տոկոսով:
Մեկ այցելության միջին ծախսերն ըստ երկրների բաշխված են հետևյալ կերպ.
Սաուդյան Արաբիա՝ 1 729 դոլար,
Ղազախստան՝ 1 511 դոլար,
Իսրայել՝ 1 379 դոլար,
Միացյալ Արաբական Հանրապետություն՝ 1 285 դոլար,
Բելառուս՝ 1 110 դոլար,
Գերմանիա՝ 1 081 դոլար,
Ուկրաինա՝ 726 դոլար,
Ռուսաստան՝ 712 դոլար,
Թուրքիա՝ 658 դոլար,
Ադրբեջան՝ 450 դոլար,
Հայաստան՝ 334 դոլար:
Զբոսաշրջության ազգային գործակալության տվյալներով՝ 2022 թվականի առաջին 9 ամիսներին Վրաստան այցելողների ամենամեծ թիվը՝ 780 հազար 339, եղել է Ռուսաստանից։ Այս ցուցանիշով երկրորդ տեղում Թուրքիան է՝ 543 հազար 464, երրորդում՝ Հայաստանը՝ 521 հազար 750։