«Կապիտուլյացիայի մասին ձեզ տրված տրակտատները՝ սև թուղթը, վերադարձրեք հայտնի լոժաներին կամ, ցանկության դեպքում, ոլորեք ու…»․ Աբրահամ Գասպարյան

«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գործող հանցախումբը, Գերագույն գլխավոր խեղվածի՝ նփ-ի պարտադրմամբ, ամեն ինչ անում է, որպեսզի իր հոգևոր ու գաղափարական հոր մարգարեացման ու անսխալականության միֆը կապի հայ ժողովրդի պարանոցին: Նրանք պատրաստ են՝ թուրքաֆիկացված «պրագմատիզմի» ու «անխուսափելի ցավոտ զիջումների» մելանխոլիկ վերնագրերի ներքո զոհաբերել Հայաստանը:

Իսկ մարդ, որը

1- սեփական «ես»-ը ձևավորել է՝ հայկականության միջավայրից վերցնելով բացառապես գավառական տգիտությունը,

2- չունի հավաքական «մենք»-ի զգացողություն ու պատկանելիություն,

3- ներաշխարհը խոտոր է ազգային-պետական մտածողությանը,

4- չունի նորմալ կրթություն (ինչն ամոթ չէ, բայց անհամատեղելի է պետության վարչապետի պաշտոնի հետ), միջակության գերի է, բայցև՝ փոքրոգի գոռոզամիտ,

5- սիրում է մուտիլովկան ու երազախաբությունը՝ ապրել ու ստեղծագործել թշնամուն ծառայող պացիֆիզմի դատարկ ու մռայլ թեզերով,

6- պաթոլոգիկ կամ կլինիկական ստախոս է,

7-8…(այստեղ կարող եք ազատ ստեղծագործել իր քաղաքական որակների մասին…)

9- ամբողջ կյանքում կլաուզաներ է գրել, դրանով տուն պահել,

10- եվ ի վերջո՝ մայիս ամսին մասնակցել է «ապրիլյան քառօրյա» պատերազմին…

ի՞նչ գիտե ինչ է զենքը, ինչպե՞ս գնահատի զենքի տեղն ու դերը պետական անվտնագության ապահովման գործում: Նա հետևողականորեն քանդում է համակարգերը, ամրատավորում՝ հայ մարդու անօգնականության սինդրոմը և փորձում համոզել, որ Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված անվտանգային վիճակն անելանելի է:

Խունտան հեռանալու է՝ թողնելով ավերակներ: Եվ հեռանալու է անփառունակ: Վերջին շունչն է փչում: Բայց հայի համար անելանելի ոչինչ չկա՛: Մենք կառուցելու՛ ենք մեր երկիրը: Չկասկածե՛ք: Թևաթափ չլինե՛ք, չհուսահատվե՛ք:

ՀԳ- կապիտուլյացիայի մասին ձեզ տրված տրակտատները՝ սև թուղթը, վերադարձրեք հայտնի լոժաներին կամ, ցանկության դեպքում, ոլորեք ու…զետեղեք համապատասխան վայրում:

Պի՛նդ եղեք»:

Տեսանյութեր

Լրահոս