Ֆուտզալի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը
Հայաստանի Ֆուտզալի ազգային հավաքականը հոկտեմբերի 3-10-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․
Լուան Մյուլլեր Բարբոսա – «Պալմա Ֆուտզալ» (Իսպանիա)
Ալբերտ Աղաջանով – «Ռոստով» (Ռուսաստան)
Վլադիմիր Սանոսյան – «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)
Արթուր Մելքոնյան – «Ուխտա» (Ռուսաստան)
Սարգիս Մարգարյան – «Ստալիցա» (Բելառուս)
Ժոաո Գիլյերմե Կարվալյո-«Գազպրոմ-Յուգրա» (Ռուսաստան)
Վիկտոր Սեիջի Մարտինս դե Սոուզա – «ԱԷԿ Աթենք» (Հունաստան)
Ռոդրիգո Բարբոսա դո Պրադո – «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)
Դենիս Նևեդրով – «Տյումեն» (Ռուսաստան)
Նիկիտա Խրոմիխ – «Տորպեդո» (Ռուսաստան)
Լուկաս Ռոզենսկի – «Այաթ» (Ղազախստան)
Սարո Գալստյան – «Լեո»
Գարեգին Մաշումյան – «Լեո»
Արթուր Մկրտչյան – «Երևան ՖԱ»
Գեղամ Թումբարյան – «Երևան ՖԱ»
Ռաֆիկ Մելիքյան – «Երևան ՖԱ»
Արթուր Պատատյան – «Երևան ՖԱ»
Հոկտեմբերի 8-ին Երևանում կկայանա ՖԻՖԱ ֆուտզալի 2024թ․ Աշխարհի առաջնության որակավորման հիմնական փուլի Հայաստան-Չեխիա հանդիպումը։
Հոկտեմբերի 10-ին հավաքականը կմեկնի Չեխիա, որտեղ հոկտեմբերի 12-ին ուժերը կչափի Չեխիայի ընտրանու հետ։