Հայաստանի ֆոնդային բորսայում բաժնետոմսերի 2022 թ.-ի առքուվաճառքի ավելի քան 90%-ի շուկա ստեղծողը հանդիսանում է «Դայմենշն» ՓԲԸ-ն

2022 թ․-ի ընթացքում Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) բաժնետոմսերի առքուվաճառքի 92.9%-ի շուկա ստեղծողը (մարքեթ մեյքերը) հանդիսանում է «Դայմենշն» ՓԲԸ-ն: Բորսայում ամենաակտիվ շրջանառվողը ԱԿԲԱ բանկի բաժնետոմսերն են, որոնց շուկա ստեղծողի ծառայությունները մատուցվում են «Դայմենշն» ՓԲԸ-ի կողմից։

Շուկա ստեղծողը կապիտալի շուկայի կարևորագույն դերակատարներից է: Այն մշտապես տրամադրում է երկկողմանի գնանշումներ՝ ապահովելով բաժնետոմսերի իրացվելիությունը երկրորդային շուկայում։

«Մենք արդյունավետորեն իրականացնում ենք թափանցիկ երկկողմանի գնանշումներ ամեն օր ժամը 11:00-ին երբ բացվում է շուկան` ապահովելով բաժնետոմսերի իրացվելիությունը» – նշել է «Դայմենշն» ՓԲ ընկերության ներդրումային մասնագետ Արման Բոյաջյանը:

«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ի 2022 թ․-ի երկրորդ եռամսյակի ամփոփ տվյալները 2020 և 2021 թվականների նույն ժամանակահատվածների համեմատ ցույց են տալիս առևտրի և շուկայի ծավալների համեմատական աճ։ Բաժնետոմսերի առևտրի ծավալը 2-րդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է՝ հասնելով 425 մլն դրամի։ Շուկայի կապիտալիզացիան նախորդ տարվա համեմատ աճել է 58%-ով՝ հասնելով շուրջ 252 մլրդ դրամի։ Նախորդ տարվա համեմատ գործարքների քանակը աճել է 3 անգամ՝ հասնելով 343-ի։

«Վերջին 2 ամիսների ընթացքում ԱԿԲԱ բանկի բաժնետոմսերի նկատմամբ նկատվում է մեծ հետաքրքրություն և պահանջարկի զգալի աճ, ինչը վկայում է, որ գնորդները դրանք գրավիչ են համարում, այդ իսկ պատճառով գները բարձրանում են», – նշել է «Դայմենշն» ՓԲ ընկերության ներդրումային մասնագետ Հայկ Խեկոյանը։

Նշենք նաև, որ «Դայմենշն» ներդրումային ընկերությունը արժեթղթերի շուկայում շուկա ստեղծողի ծառայություններից բացի մատուցում է նաև պահառուական, բրոքերային, ինչպես նաև արժեթղթերի տեղաբաշխման ծառայություններ:

«Դայմենշն» ՓԲԸ-ի մասին

Հիմնադրվելով 2018 թվականին և տրամադրելով արժեթղթերի գործառնություններով պայմանավորված, խորհրդատվական, հետազոտական և վերլուծական մի շարք ծառայություններ, Դայմենշնի նպատակն է գործել որպես հուսալի, խորաթափանց և արդյունավետ ներդրումային ծառայությունների գործընկերը Հայաստանում՝ առաջնահերթությունը տալով հաճախորդի շահերին և պահպանելով բարձր բարեվարքություն: Ընկերությունն ունի կայուն արժեքներ, բանիմաց բաժնետերեր և գործընկերների գլոբալ ցանց:

Դայմենշնը արդեն երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է հաղթող Հայաստանի ֆոնդային բորսայի և Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից AMX ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում՝

— Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի անդամի լավագույն աշխատակից անվանակարգում՝ 2020 թվականին:

— Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի անդամի լավագույն աշխատակից անվանակարգում՝ 2021 թվականին։

Ընկերությունը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։

«Դայմենշն» ՓԲԸ-ի մասին ավելին իմանալու համար այցելեք կայք կամ հետևեք ֆեյսբուքյան էջին։

Տեսանյութեր

Լրահոս